desert, uninhabited, deserted, uninhabitable, solitary, uncultivated, desolate.
ἕρημος desertus Թափուր կամ թօթափեալ ի բնակչաց. անշէն. անապատ. աւերակ. անկոխ. խարապ. վերան. եզսիզ.
Որոց դադարք՝ անապատք եւ ամայիք (այս ինքն ամայի վայրք). (Խոր. ՟Գ. 20։)
Ամայի անդաստանաց։ Ամայի ծանուցեալ եւ թափուր ի մարդկանէ։ Զաշխարհ իսկ ամայի ի վիճակեալն կացուցանէր բնակչացն։ Ամայի վայր. (Պիտ.։)
Ճանապարհացն ամայի լինել ի չգոյէ մարդկան. (Նար. ՟Ծ՟Բ։)
Զրկեալ. թօթափեալ յիւրոցն, եւ յայլ եւս իրաց. թողեալ լքեալ. անտերունչ, թափուր, անբաժ. երեսի վրայ ձգած, զուրկ. թէրք օլունմուշ. մէթրուք. մահրում.
Յառնէն եւ յորդւոցն ամայի եւ անապատ է. (Փիլ. քհ.։)
Որք ամայիք ի բարեկամացն գոն եւ թափուրք։ Ամայի զտունն ի տնտեսութենէ թողեալ։ Ամայի յընչիցն առնել։ Յամենայն կենցաղօգուտ զարգուց ապալեր եւ ամայի է. (Պիտ.։)
Ամայի ի զգուշութենէ պահողացն։ Յողորմութենէդ ամայի մնացեալ. (Նար. ՟Գ. ՟Ձ՟Է։)
Ի հօրէ եւ ի մօրէ ամայի մնացեալ մանկանց. (Սարգ. յկ. ՟Ե։)
Ամայիք եղեն յօգնականութենէ նորա. (Գէ. ես.։)
Ողորմէր աղքատաց, գերեաց ամայեաց. (Բուզ. ՟Ե. 44։)
Առ պտղոյն բերումն ամայի. (Նար. մծբ.։)
Վասն ապաշխարութեանն՝ մեղաւորն ամայի՝ գտանիցի ներելի ի քէն. (Կլիմաք.։)
• (սեռ. ւոյ, եաց) «անշէն, անբնակ» Խոր. Պիտ. Նար. «որբ ու անտէր լքուած» Փիլ. Պիտ. Նար. Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 170-171. «պարապ տեղը. իզուր» Մագ. թղ, 22z առում ենաև ամա ԱԲ, ամայ «ամայի» Ոսկ. յհ. ա. 28. «բարբարական պտտող» Ոսկ. Եփես. 833. «անշնորհք» Բառ. երեմ. էջ 13. որից ամայութիւն «անշէնութիւն» Փիլ. Պիտ. Ոսկ. յհ. ը. 33. «լքումն, մենակ որբի պէս մը-նալը» Խոր. Ոսկ. յհ. ա. Անկ. Գիրք հին կտ. Ա. էջ 168. ամայական «վայրի (բոյս)» Նար. ամայանալ «անշէն մնալ» Խոր. Լստ. «հեռու-զուրկ մնալ» Խոսր. Փիլ. լիւս. «ճգնիլ, անա-պատ քաշուիլ» Գր. սրկ. «հնանալով մոռա-ցուիլ» Մագ. հին և ընտիր վկայութիւններն են Բուզ. Ե. 44 «Ողորմէր աղքատաց, գերեաց, ամայեաց (լքեալ)» և Ոսկ. ես. «ամայացոյց ի կախարդացն»։
• Justi Zendsp. 26 կասկածով դնում է զնդ. amayavā «չնչին, ունայն, անար-ժեք», սանս. amāyá? զնդ. ma «չա-փել» արմատից։ (Bartholomae, Altir. Wört. 141 այս բառը մեկնում է «ցաւ, տառապանք», որով համեմատութիւնը ջնջւում է)։ Փառնակ, Անահիտ 1903, 101 և 1964, 97 ամայի (Բուզանդի մօտ] դնում է *ամարդի, որից ամատի= ամայի։ Ղափանցեան, ЗВО 23, 360 ան բացասականով-māy «չափեւ»։
• ԳՒՌ.-Ալշ. Երև. Խրբ. Սեբ. ամայի։
• ՓՈԽ.-Վրաց. ამაო ամառ «ի զուր, պա-րապ, սնոտի, սուտ, սխալ, անհիմն», ამა ամաոդ «ի զուր» (այս իմաստի հետ նոյն է Մագ. ամացի «ի զուր»). ამაოება ամառեբա ռունայնութիւն», ამაოხრებელი ամառխրեբե-լի «աւերիչ» (որ է «ամայի դարձնող»)։ Մառ Tekcm. и Paз. VI, физиол. 1904, էջ xxxI յիշում է վրաց. ამავოა ամավոյ ձևը։